Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Տաք ջուրն ավելի արագ է սառցակալում, քան՝ սառը. 1in.am

Տաք ջուրն ավելի արագ է սառցակալում, քան՝ սառը. 1in.am

Mirfactov.com-ի փոխանցմամբ՝ 1963 թվականին Տանզանիան ներկայացնող դպրոցական Էռաստո Մպեմբան իր ուսուցչին հիմար հարց է հղել, թե ինչու իր սառցախցիկում տաք պաղպաղակն ավելի արագ է սառցակալում, քան՝ սառը պաղպաղակը։ Ուսուցիչը միայն ծիծաղել է Էռաստոյի վրա:

Վերջինս մի քանի տարի անց նման հարց է հղել ֆիզիկոս Դենիս Օսբորնին, և նրան առաջարկել են անցկացնել համապատասխան փորձ. սառցախցիկում տեղադրել ջրի միանման երկու տարա, որոնցից մեկում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 35, իսկ մյուսում՝ 100 աստիճան։ Էռաստոն ֆիզիկոսին վստահեցրել է, որ տաք ջրով տարան ավելի արագ կսառցակալի։

Օսբորնը հավատ է ընծայել Էռաստոյի խոսքին և անձնական փորձով է համոզվել, որ տաք ջուրն, իսկապես, ավելի արագ է սառցակալում։ Հետագայում նա՝ Էռաստոյի հետ համահեղինակությամբ, գիտական հետազոտություն է հրապարակել այդ թեմայով։ Սառը ջրի համեմատ տաքի ջրի արագ սառցակալելը ստացել է «Մպեմբայի էֆեկտ» անվանումը։ Գիտնականները դեռ չեն պարզել, թե որն է դրա պատճառը։

 

Տաք ջուրն ավելի արագ է սառցակալում, քան սառը

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. eto-fake.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ